Չուկոտկայի նահանգապետ, «Չելսի» ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչն` աշխարհի 11-րդ մեծահարուստը, որի կարողությունը «Ֆորբսը» գնահատել է 19 մլրդ դոլար, ամուսնալուծվել է: Այսուհետ աշխարհում ի հայտ է գալիս եւս մեկ միլիարդատեր` Իրինա Աբրամովիչը, ով մտադիր է ստանալ իր նախկին ամուսնու ունեցվածքի կեսը: Ամուսինները 15 տարի ապրել են համատեղ կյանքով եւ այժմ հայտարարել են, որ մնալու են ընկերներ: Ըստ ռուսական լրատվամիջոցների, ամուսնության պատճառը եղել է Ռ. Աբրամովիչի սիրային կապը 24-ամյա Դարյա Ժուկովայի` Մարատ Սաֆինի նախկին ընկերուհու հետ: