Պետք է շահագրգռված լինել

16/03/2007

Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն ադրբեջանական «ANS» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում կարծիք է հայտնել, թե «Հայաստանի ղեկավարությունը պետք է շահագրգռված լինի Ադրբեջանի իշխանությունների հետ խաղաղ երկխոսություն վարելով»: Ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման հնարավորության մասին Շեւարդնաձեն ասել է, թե «Ադրբեջանն ուժեղ բանակ ունի, սակայն ես գիտեմ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ԼՂ հակամարտության կարգավորման խաղաղ բանակցային գործընթացի կողմնակից է»: