Դադարեցվել է 611 բաժանորդների գազամատակարարումը

15/03/2007

2006թ. հոկտեմբերի 9-ից մինչեւ այս տարվա մարտը՝ ջեռուցման ժամանակաշրջանում ՀՀ տարածքում գազասպառման կենցաղային համակարգերի անվտանգության ապահովման նպատակով «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ համակարգի հսկիչների եւ տեխնիկական տեսուչների մասնակցությամբ ստուգայցեր են կատարվել թվով 447.973 բնակարաններ եւ առանձնատներ: Ստուգայցերի արդյունքում հայտնաբերված խախտումները հիմնականում վերաբերում են անսարք, ինքնաշեն կամ ինֆրակարմիր ճառագայթման վառարանների ու այրիչների անօրինական օգտագործմանը, նախագծից դուրս գազասարքերի տեղադրմանը: Խախտումների վերաբերյալ կազմվել է 36.984 ակտ: 611 բաժանորդների մոտ դադարեցվել է գազամատակարարումը: Անջատվել են թվով 25.889 գազասարքեր: