Անշարժ գույքը շարունակում է թանկանալ

15/03/2007

Ինչպես հաղորդում է Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի մամուլի ծառայությունը, 2007թ. հունվարին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել են 8466 գործարքներ, որոնց քանակը 2006թ. հունվարի համեմատ աճել է 26.5%-ով, իսկ 2006թ. դեկտեմբերի համեմատ նվազել՝ 31.7%-ով: 2007թ. հունվարին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1քմ մակերեսի հաշվարկով՝ շուկայական միջին գները 2006թ. դեկտեմբերի համեմատ աճել են Երեւան քաղաքում՝ 2.3%-ով, իսկ մարզերում 2.1%-ով: Անհատական բնակելի տների գների աճը փոքր-ինչ ավելի բարձր է. 2007թ. հունվարին՝ նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ՝ դրանք աճել են Երեւանում՝ 2.5%-ով, մարզերում՝ 3.7%-ով: Ընդհանուր առմամբ, 2007թ. հունվարին հանրապետությունում օտարվել են 1933 միավոր (1278.47 հա) հողեր, որից Երեւանում` 76 միավոր (9.02 հա)։