Նոր տարի է

15/03/2007

Մարտի երկրորդ չորեքշաբթի օրը եզդի ժողովուրդը նշում է իր Ամանորը: Այնպես որ, երեկ Արագածի շրջանի Ալագյազ եւ Օրթաճյա գյուղերի եզդիները նշում էին Նոր տարին: Այդ օրը, սովորության համաձայն, եզդի կանայք եւ հարսները Նոր տարվա գաթա՝ կլոճ եւ լավաշ են թխում: Կլոճի մեջ ուլունք կամ մետաղադրամ են դնում, ընտանիքի անդամների հետ հավաքվում եւ կտրում այն: