Վրաստանը պատմական փուլո՞ւմ է

15/03/2007

Վրաստանի «Հույս» ընդդիմադիր կուսակցությունը դեմ է որեւիցե ռազմաքաղաքական միավորման մեջ Վրաստանի մտնելուն: Այդ մասին երեկ հայտարարել է կուսակցության առաջնորդ Իրինա Սարիշվիլին: «Մենք գտնում ենք, որ Վրաստանն այժմ պատմական հնարավորություն ունի՝ իրականացնելու չեզոքության իր վաղեմի երազանքը, քանի դեռ Վրաստանը չի բռնազավթվել ԱՄՆ-ի կողմից, եւ ՆԱՏՕ-ի զորքերը չեն տեղաբաշխվել երկրի տարածքում, եւ Ռուսաստանը, իրատեսորեն գնահատելով իրադրությունը, ինքն է մեզ չեզոքություն թելադրում»,- հայտարարել է Սարիշվիլին: Նա պատրաստել է այն շահերի հանգամանալի ցանկը, որ ԱՄՆ-ը ունի Վրաստանում: Կուսակցությունն այս հաշվետվությունը տարածելու է Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների շրջանում: