Միջամտելու մտադրություն չունի

14/03/2007

«Հյուսիսատլանտյան դաշինքը կողմ է Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, բայց բանակցային գործընթացին միջամտելու մտադրություն չունի»,- երեկ Երեւանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական գրասենյակի պաշտոնական բացման ժամանակ այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հանրային դիվանագիտության հարցերի օգնական Ժակ Ֆուրնիեն: «Մեր դիրքորոշումը քաջ հայտնի է: Այդ հարցի կարգավորման բանակցությունը տեղի է ունենում այլ շրջանակում, ոչ թե ՆԱՏՕ-ի: Մենք միշտ կողմ ենք ցանկացած նման հակամարտության խաղաղ կարգավորմանը: Գնահատելի է այն փաստը, որ Հայաստանի իշխանությունը ՆԱՏՕ-ի հետ անհատական գործընկերության ծրագրի շրջանակում տեղեկացնելու է ՆԱՏՕ-ի ղեկավարությանը հակամարտության կարգավորման զարգացումների վերաբերյալ»,- հայտարարել է Ֆուրնիեն: