Կարող է դրական արդյունքի բերել

14/03/2007

«Եթե Երեւանը չնախատեսված քայլեր չձեռնարկի, ապա Ժնեւում Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպումը կարող է դրական արդյունքի բերել»,- «Լիդեր» հեռուստաալիքին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Արազ Ազիմովը: Նրա կարծիքով, բանակցային գործընթացը հաջողությամբ շարունակելու համար կարեւոր է, որ «հակամարտող կողմերը քաղաքական կամք եւ կառուցողականություն ցուցաբերեն»: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծման քաղաքական մեթոդները սպառված չեն: Անհրաժեշտ է շարունակել աշխատանքն այդ ուղղությամբ, Ադրբեջանը քանիցս հայտարարել է, որ հիմնախնդրի լուծման խաղաղ ճանապարհի կողմնակից է»,- նշել է Ա. Ազիմովը: