Մարտի 16-18-ը Բաքու պաշտոնական այց է կատարելու Հարավային Կովկասում եւ Միջին Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը: Ըստ «Trend»-ի, նախատեսված են Ռոբերտ Սիմոնսի հանդիպումները երկրի Պաշտպանության եւ Արտաքին գործերի նախարարություններում: Հայաստանի Արտգործնախարարության Մամուլի եւ տեղեկատվության վարչության պետի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանն «Ազատություն» ռ/կ-ին տեղեկացրել է, որ մարտի 26-28-ին նախատեսված է նաեւ Ռ. Սիմոնսի այցը Հայաստան: