Նոր մեղադրյալ

14/03/2007

ՀՀ Գլխավոր դատախազության Քննչական վարչության վարույթում շարունակվում է ՀՀ կառավարությանն առընթեր Հարկային պետական ծառայության Օպերատիվ-հետախուզության վարչության պետ Շահեն Հովասափյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա` մարտի 10-ին որոշում է կայացվել Երեւանի բնակիչ Հայկ Իսրայելյանին (ծնված` 1975թ.) որպես մեղադրյալ ներգրավելու մասին եւ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քր. օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ, 8-րդ կետերով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 7-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով` Շ.Հովասափյանի ավտոմեքենայի մեջ տեղադրված պայթուցիկ սարքը հեռակառավարման վահանակի միջոցով պայթեցնելու համար: Ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները` դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: