«Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը շաբաթ օրը կուսակցության ակտիվի նիստում հայտարարել է, թե 2008 թվականի նախագահական ընտրություններում առաջադրելու է իր թեկնածությունը:
Գեղամյանն իր կուսակիցներին նաեւ վստահեցրել է, թե առաջիկա՝ մայիսի 12-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում «Ազգային Միաբանությունը» հաղթելու է: Նա, սակայն, չի նշել, թե քանի տոկոս ձայնի հավակնություն ունի «հաղթող» «ԱՄ»-ն, եւ թե քանի տոկոսն է նա համարում «հաղթանակ»: