Երեկ կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի եւ Ֆրանսիայի պաշտպանության նախարար Միշել Ալիո-Մարիի եւ բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ Ժան-Լուի Ժորժելինի հանդիպումը: Ս. Սարգսյանն այցելել է Ֆրանսիայի Պաշտպանության նախարարություն, ինչպես նաեւ՝ Ֆրանսիայի Զինվորական ոստիկանության ազգային դպրոց: Այս օրերին ՀՀ ՊՆ նախարարը պետք է հանդիպի նաեւ աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրի հետ:
Պատվիրակությունը Երեւան կվերադառնա մարտի 14-ին: