Ինչպես հաղորդեցին ՀՀ Գյուղնախարարությունից, թունաքիմիկատների ստուգումը պետք է կատարվի «Բույսերի կարանտինի ծառայություն» ՊՈԱԿ-ում, եթե ներկրողն ինքնակամ ներկայացնի ներկրված բուժանյութի կամ թունաքիմիկատի նմուշը, իսկ ինքնակամ չներկայանալու դեպքում հսկողության որեւէ մեխանիզմ չկա: Սահմանային մաքսակետերում դրանց պիտանելիությունը ստուգելու համար չկան համապատասխան լաբորատորիաներ: Իսկ շուկայում ժամկետանց եւ առողջության համար վտանգավոր բուժանյութերն անարգել վաճառվում են: