Օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնելու համար

14/03/2007

– Չինական կիտրոնաթուփ. պտուղներն օգտագործվում են որպես ուժերը վերականգնող եւ օրգանիզմի տոնուսը բարձրացնող միջոց։ Այս բույսի խթանող ազդեցությունն ուժեղ է արտահայտվում հատկապես լարված մտավոր աշխատանքի ժամանակ։

Չինական կիտրոնաթփի ոգեթուրմը պատրաստվում է 96 աստիճանի սպիրտով։ Սովորաբար օգտագործվում է դեղատնային պատրաստուկը։ Խմել օրական երկու անգամ՝ 20-30 կաթիլ, քաղցած ժամանակ կամ ուտելուց 3-4 ժամ անց։

– Հյուծվածության դեպքում. 50 գ հալվեի (ալոէ) թարմ հյութը, 300 գ մանրացրած ընկույզը, 200 գ մեղրը եւ մեկ կիտրոնի հյութը խառնել, ընդունել օրական երեք անգամ՝ մեկական թեյի գդալ՝ ուտելուց առաջ։ Սննդարար այս խառնուրդը շատ օգտակար է նաեւ երեխաների համար։

– Ընդհանուր թուլության ժամանակ օգտագործվում է «կղմուխի գինին», որը պատրաստելու համար 10 գ թարմ արմատը 10 րոպե եփել 5,5 լ «Կագոր» տեսակի գինու մեջ, ապա ըմպել 50-ական գրամ՝ օրական երկու անգամ։

– Կազդուրիչ միջոց. վերցնել հավասար չափաբաժնով՝ ընկույզ, պնդուկ, ծիրանի չիր, սեւ անկորիզ չամիչ, մեկ հատ կեղեւով կիտրոն, բոլորը անցկացնել մսաղացով, վրան ավելացնել մեղր՝ ըստ քիմքի, լավ խառնել։ Ամեն առավոտ մեկ ճաշի գդալ ուտել։