Արմավիրում մարտի 25-ին տեղի կունենան քաղաքապետի ընտրություններ: Առաջադրվել է երկու թեկնածու` գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Ռուբեն Խլղաթյանը եւ ԲՀԿ անդամ Արայիկ Աղաբաբյանը: Հիշեցնենք, որ քաղաքապետի նախորդ ընտրություններում ՄԱԿ կուսակցության թեկնածուն էր: Ապրիլի 1-ին համայնքապետի ընտրություններ տեղի կունենան նաեւ Նալբանդյան եւ Նոր Արմավիր համայնքներում: Վերջինում առաջադրվել է գործող համայնքապետ, անկուսակցական Ռոմիկ Գրիգորյանը, իսկ Նալբանդյան համայնքում թեկնածուների առաջադրման ժամկետը մարտի 14-17-ն է: