Մարտի 20-ին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մեկնելու է ԱՄՆ, որտեղ հանդիպելու է պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի հետ: Ըստ «APA» գործակալության, երկու արտգործնախարարների հանդիպումը կայանալու է մարտի 22-ին: Հիշեցնենք, որ օրերս Կ. Ռայսի հետ հանդիպեց ՀՀ ԱԳ նախարար Վարդան 0սկանյանը: