Երրորդ երկրի կարծի՞ք

13/03/2007

ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը երեկվա ասուլիսում անդրադառնալով ԱՄՆ Պետքարտուղարության` Մարդու իրավունքների մասին տարեկան զեկույցի` Հայաստանին առնչվող մասին, ասել է, թե պետք է դրան վերաբերվել որպես երրորդ երկրի կարծիքի: «Երբեմն ցավալի է, երբ մեծ ջանքեր են դրվում դրական տեղաշարժեր արձանագրելու, եւ, ակնկալվում է, որ միջազգային հանրությունը դա կգնահատի, բայց հակառակն է լինում` ելնելով սուբյեկտիվ գնահատականից: Մենք այդ փաստաթղթերին լուրջ ենք վերաբերվում եւ անպայման ցանկանում ենք, որ արդարացի գնահատական տրվի տեղի ունեցող զարգացումներին»,- ասել է Վարդան Օսկանյանը: