«Կա մարդկանց մի խումբ եւ հասարակական որոշ հենարան՝ հանուն որոնց կարելի է մեկ անգամ էլ հանդես գալ քաղաքական դաշտի անունից: Իմ` ընտրություններին չմասնակցելը խոսում է քաղաքականության մեջ պասիվ դիրք գրավելու մասին»,- անդրադառնալով քաղաքականությունից հեռանալու մասին իր հայտարարությանը՝ երեկվա ասուլիսում ասել է ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանը` ավելացնելով, որ 2-3 տարվա ընթացքում կուսակցությունը կհամալրվի ավելի երիտասարդ ուժերով, որպեսզի հաջորդ ընտրություններին ներկայանան նոր դեմքով: Հենց 2-3 տարի հետո էլ Հ. Խաչատրյանը հստակ կհայտարարի` քաղաքականությունից հեռանո՞ւմ է, թե՞ ոչ: