Գալիս է հույն ղեկավար

13/03/2007

Ապրիլի 2-ից Համաշխարհային բանկի (ՀԲ) երեւանյան գրասենյակի տնօրենի պաշտոնը կստանձնի Հունաստանի քաղաքացի Արիստոմենե Վարուդակիսը, ով առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կժամանի Հայաստան: Նա ՀԲ-ում աշխատանքի է անցել 2000-ից: Աշխատել է տնտեսական զարգացման հեռանկարների խմբում` որպես ավագ տնտեսագետ: Որպես առաջատար տնտեսագետ է աշխատել Միջին Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանում: Ղեկավարել է տնտեսական քաղաքականությունների եւ պետական ֆինանսների վերաբերյալ վերլուծական աշխատանքները Թունիսում, Ալժիրում եւ Լիբանանում: Հիշեցնենք, որ 2006թ. հոկտեմբերից ՀԲ երեւանյան գրասենյակի տնօրենի պաշտոնը թափուր էր: