Ամերիկաբնակ հայազգի մեծահարուստ Քըրք Քըրքորյանը, որի կարողությունը 2006թ. կազմում էր 8,7 միլիարդ դոլար, այժմ ունի 15 միլիարդ: 89-ամյա մեծահարուստը «Ֆորբս» հանդեսի` երեկ հրապարակած աշխարհի միլիարդատերերի ցուցակում զբաղեցնում է 31-րդ տեղը, մինչդեռ անցած տարի 53-րդն էր: Վերջին տարում Քըրքորյանը վաճառեց աշխարհի ամենամեծ ավտոընկերության՝ «Ջեներալ Մոթորսի» բաժնետոմսերի իրեն պատկանող մոտ 10 տոկոսը: «Ֆորբսի» վկայությամբ՝ Քըրք Քըրքորյանի «MGM Mirage» ընկերությանն է պատկանում Լաս Վեգասի հյուրանոցների համարների մոտ կեսը: