Հանրահայտ սերբ կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցան, ով հայտնի է իր «Անդերգրաունդ», «Սեւ կատու, սպիտակ կատու», «Կյանքը հիասքանչ է» ֆիլմերով, որոշել է մրգային եւ հատապտղային հյութերի սեփական գործարան բացել։ Հյութերի յուրաքանչյուր տեսակը կրելու է որեւէ պատմական գործչի կամ հայտնի մարդու անուն։ Շուտով խանութներում կհայտնվեն Չե Գեւարայի դիմանկարով մորու հյութերը, Ֆիդել Կաստրոյի դիմանկարով ելակի հյութերը, իսկ այդ գաղափարի հեղինակի դիմանկարը կզարդարի մոշի հյութը։ Սեփական հյութերի տեսակները կունենան նաեւ Սադամ Հուսեյնն ու Իոսիֆ Բրոս Տիտոն։ Անհատականությունների կնիքը կրող այս փոքրիկ կանաչ յուրահատուկ շշերը խոշոր գովազդային կամպանիայով են ուղեկցվելու։ Գովազդային ակցիաներին մասնակցելու է ֆուտբոլային աստղ Դիեգո Մարադոնան։