Հանդիպել են

10/03/2007

«Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ՝ երեկ կայացել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեի հանդիպումը Ռոբերտ Քոչարյանի հետ: Քննարկվել են ԼՂ խնդրի կարգավորման բանակցությունների ներկա փուլին առնչվող հարցեր: Իսկ Հայաստանի Արտգործնախարարության Մամուլի եւ տեղեկատվության վարչության պետի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը «Ազատություն» ռ/կ-ին ասել է, թե արտգործնախարար Վարդան Օսկանյանի եւ Ֆասիեի՝ ծրագրված հանդիպումը տեղի չի ունենա, քանի որ այն, փաստորեն, «տեղի է ունեցել ավելի վաղ»: Վ. Օսկանյանը եւ Բ. Ֆասիեն նախօրեին միասին են ժամանել Երեւան եւ մի քանի ժամ զրուցել են ինքնաթիռում: Ինքնաթիռում զրույցի բովանդակության վերաբերյալ Վ. Կարապետյանն ասել է, թե «շոշափվել են մարտի 14-ին Ժնեւում տեղի ունենալիք Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանն ընդառաջ բանակցությունների սեղանին դրված փաստաթղթի շուրջ քննարկումները»: