Եկել է ստուգելու

10/03/2007

Փետրվարի 28-ից մինչեւ մարտի 13-ը ՀՀ-ում է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի կենտրոնական գրասենյակում հայաստանյան առաքելության ղեկավար Հասան ալ Ատրաշը: Այցի նպատակն ԱՄՀ-ի` ՀՀ-ում իրականացվող Աղքատության կրճատման եւ տնտեսական աճի չորրորդ վարկային ծրագրի շրջանակներում տնտեսական զարգացման կատարողականն ուսումնասիրելն է: Հիշեցնենք, որ 2005-ի մայիսին հիմնադրամի գործադիր խորհուրդը հաստատել է Աղքատության կրճատման եւ տնտեսական աճի վարկի ներքո եռամյա ծրագիրը, որով ՀՀ-ին պետք է հատկացվեր 23 մլն ՍԴՌ (33,8 մլն դոլար): Մինչ օրս տրամադրվել է 13 մլն ՍԴՌ: Ծրագրի իրականացումը կավարտվի 2008-ին: