Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում երեկ մեկնարկեց Հայաստանում ռուսաց լեզվի տարին: ՀՀ-ում ՌԴ դեսպան Նիկոլայ Պավլովը ՌԴ Կրթության եւ գիտության նախարարության կողմից շնորհակալագիր հանձնեց համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանին՝ ՌԴ-ի ինտեգրացիոն գործընթացներում մեծ եւ արդյունավետ աշխատանք ծավալելու համար: Նշենք, որ 2007-ն աշխարհում հայտարարված է ռուսաց լեզվի տարի, որի շրջանակներում նախատեսված են բազմաբնույթ միջոցառումներ` կոնֆերանսներ, պոեզիայի երեկոներ, գիտական, մշակութային միջոցառումներ: