«Հզոր Հայրենիք» կուսակցության փոխնախագահ Շիրակ Թորոսյանը, ով հայտնվել է ՀՀԿ համամասնական ցուցակի 40-րդ հորիզոնականում, երեկ լրագրողների խնդրանքով պարզաբանել է, թե ինչպես է դա իրեն հաջողվել: Պարզվում է` պատճառն այն է, որ Ջավախքի եւ նույնիսկ ներքաղաքական հարցերի վերաբերյալ Շ. Թորոսյանի ու ՀՀԿ-ի դիրքորոշումները նույնն են: «Մեր նպատակը Ջավախքին նպաստելն է, Հայաստանի հնարավորությունն այդ նպատակի համար օգտագործելն է: Բնականաբար, դրա ամենակարճ ճանապարհը սա է»,- ասել է «Հզոր Հայրենիքի» փոխնախագահը` վստահեցնելով, թե 2003թ. «Հզոր Հայրենիքի» ԱԺ-ում չհայտնվելու հետեւանքով տուժել է Ջավախքը: Ավելին, ըստ Շ. Թորոսյանի, «Հզոր Հայրենիքն» էլ է ՀՀԿ-ի պես դավանում ազգային արժեքների: