Սիրելի կանայք
Խորհրդարանական ընտրություններն արտասովոր նվեր են ձեզ համար: Ձեր ձայները ստանալու համար քաղաքական ուժերն այս տարի կանանց մարտի 8-ից ապրիլի 7-ն ընկած միամսյակը կփորձեն դարձնել երկամսյակ: Նույն նպատակով կուսակցությունները մեծահոգաբար իրենց ընտրացուցակներում երկրորդ, երրորդ, չորրորդ հորիզոնականում են տեղ հատկացրել կին թեկնածուներին:
«168 Ժամ» թերթի համար դուք երկրորդական չեք, առավել եւս՝ չորրորդական: Մեզ համար դուք միշտ առաջինն եք: Շնորհավոր ձեր տոնը։
Հ.Գ. «168 Ժամ» թերթի առաջին հորիզոնականում ի սկզբանե կին է: Եվ դա ապրելակերպ է, ոչ թե նախընտրական հնարք:
«168 Ժամ» թերթի տղամարդիկ