ՀՀ-ում կանայք բնակչության 51,7%-ն են կազմում: 2006-ի տարեսկզբի տվյալներով, Հայաստանում ապրում է 1 մլն 665 հազար 123 կին: Կանանց ամենաբարձր տեսակարար կշիռն արձանագրվել է Երեւանում՝ 53,3%, ամենացածրը՝ Գեղարքունիքում՝ 49,7%: 2001-ի մարդահամարի տվյալներով, տառաճանաչ է կանանց 99,2%ը, բարձրագույն կրթություն ունի 16,8%-ը: Կանանց կյանքի միջին տեւողությունը 76,5 տարի է: ՀՀ-ում ծնված աղջիկներն ընդհանուր ծնունդների 46,4%-ն են կազմում: Այս ցուցանիշն ամենացածրն է Արագածոտնում (45%), ամենաբարձրը՝ Վայոց ձորում (48,6%): Ընդհանուր մահացության մեջ 47,9%-ը բաժին է ընկնում կանանց` հիմնականում պայմանավորված նորագոյացություններով, արյունատար համակարգի, էնդոկրին համակարգի, շնչառական օրգանների հիվանդություններով: Անցյալ տարի գրանցվել է մայրական մահացության 10 դեպք: