Հետաձգել են

10/03/2007

ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը նախօրեին հետաձգել է պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի սպանությունը դատապարտող 65 բանաձեւի քննարկումը: Օրինագիծը ներկայացրել էր հանձնաժողովի դեմոկրատ նախագահ Ջո Բայդենը: Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը մտահոգություն է հայտնել բանաձեւի հետաձգման առթիվ եւ նշել, որ սենատոր Լուգարը, «գործելով ԱՄՆ-ի վարչակազմի ճնշման տակ, հետաձգեց Հ. Դինքի կյանքին ու հիշատակին տուրք մատուցելու Սենատի նախատեսած քայլը»: «Ակնկալում ենք, որ հաջորդ հնարավորության դեպքում, երբ օրինագիծն օրակարգ մտնի, կմերժվի այն արգելափակելու ցանկացած փորձ եւ կընդունվի ներկայացված տարբերակով»,- հույս է հայտնել նա: