ՆԱՏՕ-ն կընդլայնվի՞

10/03/2007

ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը նախօրեին հավանություն է տվել հանրապետական Ռիչարդ Լուգարի առաջարկած բանաձեւի նախագծին, որով ՆԱՏՕ-ին կոչ է արվում հնարավորինս արագ դաշինքում՝ որպես լիիրավ անդամներ՝ ընդգրկել Ալբանիան, Խորվաթիան, Վրաստանը, Մակեդոնիան եւ Ուկրաինան: Այժմ օրինագիծը ենթակա է քննարկման Սենատի լիագումար նիստում, որտեղ ընդունվելու դեպքում գործողության մեջ կմտնի նախագահ Ջորջ Բուշի կողմից հաստատվելուց հետո: Ըստ «Ասոշիեյթեդ պրեսի», բանաձեւի ընդունումն ԱՄՆ-ի վարչակազմին հնարավորություն կտա ֆինանսավորել ռազմական ոլորտի բարեփոխումները հիշյալ երկրներում՝ նախապատրաստելով նրանց անդամակցությունը դաշինքին: Ալբանիան, Խորվաթիան եւ Մակեդոնիան 2002 թվականից մասնակցում են ՆԱՏՕ-ին անդամակցության գործողությունների ծրագրին, մինչդեռ Վրաստանին եւ Ուկրաինային այդ ծրագրին մասնակցություն դեռ չի առաջարկվել: