4 բանտարկյալ ՁԻԱՀ-ով հիվանդ են

10/03/2007

«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում ներկայումս գտնվում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդ 7 դատապարտյալ: Նրանք բոլորը տղամարդիկ են: Նրանցից 4-ի մոտ հայտնաբերվել է ՁԻԱՀ, 5-ը ստանում են «Արմենիկում» դեղամիջոց, երկուսը՝ հակառետրովիրուսային բուժում: Դեղամիջոցը տրամադրում է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը, բուժումն իրականացվում է նրանց մեթոդներով: