Տրամադրվել է 4 «խաղային» լիցենզիա

10/03/2007

Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը փետրվարին տրամադրել է 3 շահումով խաղի եւ մեկ խաղատան կազմակերպման լիզենզիա: Միաժամանակ, ուժը կորցրած է ճանաչվել շահումով խաղի կազմակերպման երկու լիցենզիա, մեկ լիցենզիայի նկատմամբ կիրառվել է տուգանք 1 մլն 100 հազար դրամի չափով, 3 լիցենզիայի նկատմամբ կիրառվել է նախազգուշացում:

Այս տարեսկզբից մինչեւ մարտի 1-ը շահումով խաղերի եւ խաղատների գործունեությունից գանձվել է 145 մլն դրամ պետական տուրք, ընդ որում, շահումով խաղերի գծով գրանցվել է 45 մլն դրամ, խաղատների գծով` 100 մլն դրամ: