Փետրվարի 24-ին Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նիստում քննարկվելու է «20-րդ դարում թուրքերի դեմ հայերի կողմից իրագործված Խոջալուի ցեղասպանության» հարցը: Ինչպես հաղորդում է «Թուրան» գործակալությունը, թուրք խորհրդարանականների առջեւ Խոջալուի ողբերգության մասին ելույթով հանդես կգան Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորներ Նիզամի Ջաֆարովն ու Էլմար Մամեդովը: ԹԱՄԺ նիստին կմասնակցեն նաեւ Անկարայում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ: Բացի այդ, Թուրքիայի խորհրդարանում կկազմակերպվի «Խոջալուի ցեղասպանությանն» առնչվող գրքերի ու ֆոտոնյութերի ցուցահանդես, որի շրջանակներում կցուցադրվի «Խոջալուի բնակիչների նկատմամբ վայրագությունների մասին» վավերագրական ֆիլմ:
Արմինֆո