Գալիս է

10/03/2007

Վաղը Հայաստան է այցելելու ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն: Այս մասին նախօրեին «Regnum»-ին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը: Ֆասիեն Երեւանից կմեկնի Բաքու: Նրա այցի նպատակը Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը նախապատրաստելն է, դետալների մասին քննարկումներ իրականացնելը: Նախարարների հանդիպումը տեղի կունենա մարտի 13-14-ին, Ժնեւում՝ ՄԱԿ Մարդու իրավունքի հարցերի խորհրդի նիստի շրջանակում: