Երկու հավանականները

10/03/2007

Երեկ ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի Դաշնության առաջին փոխվարչապետ Սերգեյ Իվանովի հետ: Հիշեցնենք, որ ՌԴ-ում Ս. Իվանովը համարվում է Վ. Պուտինի իրավահաջորդը: Սա պաշտոնյաների առաջին հանդիպումն է Իվանովի այդ պաշտոնում նշանակվելուց հետո: Ս. Սարգսյանն ու Ս. Իվանովը քննարկել են առաջին փոխվարչապետի համակարգմանը ենթակա հարցերի լայն շրջանակ` արդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների, ավիացիայի, տնտեսության, կրթության եւ այլ ոլորտների վերաբերյալ: Քննարկվել է հայ-ռուսական համագործակցությունը որակական նոր մակարդակի բարձրացնելու անհրաժեշտությունը: Մեկ ժամից ավելի տեւած հանդիպման ընթացքում զրուցակիցները շոշափել են պաշտպանական ոլորտում գործակցությունը խորացնելու հարցը, անդրադարձել են նաեւ երկու երկրների քաղաքական զարգացումներին: