Նա կլինի շտաբի պետը

10/03/2007

ՀՀԿ անդամ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը երեկ հաստատել է, որ ինքն է գլխավորելու ՀՀԿ-ի նախընտրական շտաբը: Նա հավելել է, որ կուսակցության ղեկավարության կողմից պաշտոնական հաստատումն «ընթացքի մեջ է»: Հ. Աբրահամյանն ասել է, թե չի կիսում տարածված տեսակետը, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նախագահ Քոչարյանի կողմից ստեղծված քաղաքական ուժ է: «Որովհետեւ իր (ԲՀԿ-ի) հետեւում ժողովուրդ է կանգնած»,- ասել է Հ. Աբրահամյանը: Վերջինս լրագրողների հարցերին պատասխանել է Եռաբլուր պանթեոնում, ուր եկել էր այցելելու Վազգեն Սարգսյանի շիրիմին: