Արոնյանն՝ ընդդեմ Կրամնիկի

10/03/2007

Մայիսի 4-6-ը Երեւանում կայանալու է շախմատային մրցախաղ աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կրամնիկի եւ ՖԻԴԵ-ի գավաթակիր, շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող Լեւոն Արոնյանի միջեւ: Մրցախաղը բաղկացած է լինելու վեց խաղից՝ մեկ օրում՝ երկու խաղ: Յուրաքանչյուր խաղը տեւելու է 25 րոպե՝ գումարած 10 վայրկյան յուրաքանչյուր քայլի համար: