ՀՀ մաքսային կոմիտեի ղեկավար Արմեն Ավետիսյանն օրեր առաջ հեռուստատեսությամբ հայտարարեց, որ գնել են մի քանի միլիոն դոլար արժողությամբ սարքավորումներ, որոնք թույլ կտան մաքսակետերում արագ հայտնաբերել եւ կանխել բջջային հեռախոսների ապօրինի, չմաքսազերծված մուտքը Հայաստան: Մեր տեղեկություններով՝ բջջային հեռախոսների ներկրման մենաշնորհը հանձնվել է շաքարավազի ներկրման մենատեր Սամվել Ալեքսանյանին: Նա արդեն իսկ ներմուծել է որոշ մակնիշների հեռախոսներ (Motorola RAZR V3i Dolce & Gabbana Phone, եւ այլն): Բջջային հեռախոսներ ներկրողներին արգելված է հեռախոս ներմուծել: Իսկ ներմուծողներն էլ չեն կարողանում մաքսազերծել իրենց հեռախոսները: Հիշեցնենք, որ վերջերս բջջային հեռախոսների որոշ խանութների սեփականատերերի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից սանկցիաներ են կիրառվել: