Պահանջում են ազատել

10/03/2007

Երեկ մի շարք քաղաքական ու հասարակական կին գործիչներ (Ռուզան Խաչատրյան, Ցվետանա Պասկալեւա, Լարիսա Ալավերդյան, Էլեոնորա Մանանդյան եւ այլք) հայտարարություն էին տարածել, որում կոչ էին անում «ոչ միայն ազատ արձակել մեր նվիրյալներին, այլեւ ՀՀ քաղաքացիություն շնորհել Ժիրայր Սէֆիլյանին»: «Նրա գումարտակը մեծ ավանդ ունի Արցախյան հաղթանակների գործում: «Շուշիի Ժիրոն» Արցախյան ազատամարտին սփյուռքահայության մասնակցության խորհրդանիշներից մեկն է: Զինադադարից հետո էլ ազգային նվիրյալը նույն հաստատակամությամբ եւ հետեւողականությամբ շարունակեց իր պայքարը` նախաձեռնելով ազատագրված տարածքների պաշտպանության գործը: Ավաղ, այսօր, Հայոց Բանակի տոնակատարության օրերին նա կալանված է կասկածելի եւ անհիմն մեղադրանքներով: Կարծում ենք, որ Բանակի հիմնադրման տարեդարձը առիթ է, որպեսզի դադարեցվի Ժիրայր Սէֆիլյանի, ինչպես նաեւ նրա զինակից, ազատամարտի մասնակից Վարդան Մալխասյանի դեմ իրականացվող իրավական եւ քաղաքական հետապնդումը»,- նշված է հայտարարությունում: