ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր համատարմատար Էնթոնի Գոդֆրին երեկ հայտարարել է, թե ԱՄՆ-ը ակնկալում է ընտրացուցակների առավելագույն ճշգրտում: Նա ասել է նաեւ, թե այժմ ընտրացուցակների ստուգման եւ տրամադրման պատասխանատվությունը դրված է ՀՀ ոստիկանության վրա: «Սա մեծ պատասխանատվություն է, եւ մենք ջանում ենք օգնել Հայաստանի կառավարությանն այն իրագործելու հարցում: Այս հարցում ԱՄՆ կառավարությունը բարձր է գնահատում այն համագործակցությունը, որ կա կառավարության եւ ոստիկանության կողմից»,- հայտարարել է նա: Նրա խոսքերով՝ ԱՄՆ կառավարությունն Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի՝ IFES-ի միջոցով եւ հասարակական ակտիվիստների օժանդակությամբ ճշգրտում է ընտրացուցակները, ինչն իշխանությունների եւ քաղաքացիական հասարակության համագործակցության հիանալի օրինակ է: