1. Վերցնել հավասար քանակությամբ գետնամորու եւ կեռասենու տերեւներ, սրոհունդ։ Երեք ճաշի գդալ խառնուրդին ավելացնել երեք բաժակ եռջուր։ Թրմել թերմոսում ողջ գիշեր։ Առավոտյան քամել, ընդունել օրական երեք անգամ՝ 100-ական գրամ՝ ուտելուց 30 րոպե առաջ։
2. Վերցնել հավասար քանակությամբ գետնամորու տերեւներ, անանուխ, մասուր։ Երեք ճաշի գդալ հումքին՝ երեք ճաժակ եռջուր։ Թրմել թերմոսում ողջ գիշեր։ Առավոտյան քամել, ընդունել օրական երեք անգամ՝ 100-գրամ՝ ուտելուց 30 րոպե առաջ։
3. Վերցնել հավասար քանակությամբ երիցուկ, եղեսպակ, մասուր։ Երեք ճաշի գդալ հումքին՝ երեք բաժակ եռջուր։ Թրմել թերմոսում ողջ գիշեր։ Առավոտյան քամել, ընդունել օրական երեք անգամ՝ 100-ական գրամ՝ ուտելուց 30 րոպե առաջ։
4. Ցզու-սան-լի. Չինաստանում այն հարգի է՝ որպես «երկարակեցության կետ», իսկ Ճապոնիայում՝ որպես «հարյուր հիվանդությունից փրկող կետ»։ Այն գտնելու համար պետք է ձեռքի ափը դնել ծնկանը եւ միջնամատի ծայրը ցույց կտա հիշյալ կետի տեղը։ Ամեն օր 5-10 րոպե մերսեք ձեր ՑԶՈՒ-ՍԱՆ-ԼԻ կետի տեղը։ Դա ոչ միայն հնարավորություն կտա խուսափել բազմաթիվ հիվանդություններից, այլեւ կամրացնի օրգանիզմի պաշտպանական համակարգը։
5. Օգտագործել թարմ եղինջի թուրմ. մեկ ճաշի գդալ եղինջին ավելացնել մեկ բաժակ եռջուր։ Թրմել թերմոսում 2-3 ժամ, ապա քամել եւ խմել 1/2 բաժակ՝ ուտելուց առաջ՝ օրական երեք անգամ։