Համոն «Դաշինքում» է

03/03/2007

«Դաշինք» կուսակցությունն ու ՀՅԴ-ն երեկ այդպես էլ չներկայացրին իրենց համամասնական ցուցակները՝ խոստանալով դա անել այսօր՝ սահմանված ժամկետի վերջին օրը: Թե ինչն է պատճառը, որ այս երկու կուսակցությունները միայն վերջին օրն են այն ներկայացնում, հայտնի չէ: Մինչ այդ սակայն մեզ հաջողվեց պարզել, որ այս անգամ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանն ընդգրկվելու է հենց «Դաշինքի» համամասնական ցուցակում՝ 4-րդ կամ 6-րդ հորիզոնականում: Հ. Հովհաննիսյանը նախորդ օրը հրաժարվեց հստակ պատասխանից՝ ասելով, որ ինքն այդ կուսակցության խորհրդի կազմում չէ, եւ չի կարող ոչինչ ասել: