Երեկ «Ազգային Միաբանություն» կուսակցության անդամ Աղասի Արշակյանը կուսակցությունից հեռանալու դիմում է ներկայացրել: Մեր աղբյուրների հավաստմամբ, պատճառն այն է, որ «ԱՄ»-ն իր համամասնական ցուցակում Ա. Արշակյանին ընդգրկել է ոչ անցողիկ՝ 21-րդ հորիզոնականում (այն դեպքում, երբ «ԱՄ» ցուցակում 13-րդը կոմունիստ Խորեն Թռչունիչն է): Ա. Արշակյանը, ով սրտի վիրահատությունից հետո դեռեւս գտնվում է հիվանդանոցում, երեկ չցանկացավ խոսել այդ մասին: Ի դեպ, Աղասի Արշակյանն արդեն ընդգրկվել է Մանուկ Գասպարյանի ԺՈՒԿ համամասնական ցուցակում եւ զբաղեցնում է պատվավոր 3-րդ հորիզոնականը, ԺՈՒԿ նախագահ Մանուկ Գասպարյանից եւ ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանից հետո: