Աղաբեկյանին չեն պատրաստում

03/03/2007

«ՀՅԴ-ն Արթուր Աղաբեկյանին չի պատրաստում որպես ԼՂՀ նախագահական ընտրությունների թեկնածու: Նման որեւէ ծրագիր չկա: Սա կեղծիք է եւ սուտ»,- երեկ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ ՀՅԴ-ական փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը: Վերջինս տեղեկացրել է, որ սպասվածի համաձայն, Աղաբեկյանն ընդգրկվել է ՀՅԴ համամասնական ցուցակում, որտեղ կան նաեւ անկուսակցականներ եւ գործարարներ: «ՀՅԴ Գերագույն մարմինն է մասնակցում ընտրություններին, որն էլ շուտով կհրապարակի ցանկը: Ես ԳՄ մարմնի անդամ չեմ ու ցուցակի մասին ավելին ոչինչ չգիտեմ: Կտեղեկանամ ձեզ հետ միասին»,- ասել է նա՝ ավելացնելով, որ անձամբ ինքը չի պատրաստվում առաջադրվել մեծամասնական ընտրակարգով: Քիչ ավելի ուշ պարզ դարձավ, որ ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորում է Վահան Հովհաննիսյանը: