Ինչպես հայտնի է, օրեր առաջ Ստեփանակերտում փորձել են պայթեցնել ԼՂՀ Ոստիկանության պետ Արմեն Իսագուլովի որդուն պատկանող «Lexus» մակնիշի ավտոմեքենան: Բարեբախտաբար, Իսագուլյանի որդին այդ պահին ավտոմեքենայում չի եղել: Ըստ «Լրագիր» կայքի, հաշվի առնելով «պայթյունի ուժը, Ստեփանակերտում ասում են, որ ինչ-որ ուժեր զգուշացրել են գեներալ Իսագուլովին»: Իսկ Ղարաբաղի իշխանությունները որեւէ կերպ առայժմ չեն մեկնաբանել կատարվածը: