ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում առայժմ գրանցված միակ` «Ընտրությունը քոնն է» հասարակական կազմակերպությունը դիտորդական առաքելություն կիրականացնի ավելի քան 4000 դիտորդով: Կազմակերպությունը մտադիր է դիտորդներ ունենալ բոլոր տեղամասերում, իսկ հ/կ-ի նախագահը կամ փոխնախագահը մայիսի 12-ին գործընթացներին կհետեւեն ԿԸՀ-ում: