Օրերս լրատվամիջոցները տեղեկատվություն էին տարածել, թե վերջերս ապօրինի ճանապարհով ՀՀ է ներկրվել բջջային հեռախոսների մեծ քանակություն, եւ դրա հետ կապված ձերբակալվել են մի խումբ անձինք, աշխատանքից ազատվել է «Զվարթնոց» մաքսատան պետ Կարեն Ջանոյանը եւ մի շարք այլ պաշտոնյաներ: Երեկ Մաքսային պետական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, թե «բջջային հեռախոսները հայտնաբերվել են նախքան դրանց` մաքսային հսկողության ներքո անցնելը, եւ բնականաբար այդ կապակցությամբ որեւէ մաքսավոր չի ձերբակալվել»: Կոմիտեն շարունակում է պնդել, որ «Զվարթնոց» մաքսատանն իրականացված կադրային փոփոխությունները «պայմանավորված են վարչարարության կատարելագործմամբ եւ տարածքային մաքսային մարմինների գործունեության արդյունավետության բարձրացմամբ»: