Նույնիսկ այդ դեպքում

03/03/2007

Նույնիսկ Առեւտրի համաշխարհային կազմակերպությանն Ադրբեջանի անդամակցելու դեպքում խոսք անգամ լինել չի կարող Հայաստանի հետ առեւտրական կապերի մասին, քանի դեռ չի կարգավորվել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի տնտեսական զարգացման նախարար Հեյդար Բաբաեւը: Ըստ day.az-ի, Բաբաեւն ասել է, որ իր գլխավորած գերատեսչությունը կառավարությանն է ուղարկել ԱՀԿ-ին երկրի անդամակցության ուղղությամբ կատարված աշխատանքների մասին հաշվետվությունը: Հայաստանն ԱՀԿ-ին անդամակցում է 2003 թվականի փետրվարից: