Պետությունն ի վիճակի է ապահովել ինսուլինով դրա կարիքը զգացող բոլորին: Դրա վրա տարեկան ծախսվում է մոտ 400 մլն դրամ: Այդ մասին մամուլի ասուլիսին հայտնել է Հայաստանի Գնումների պետական գործակալության ղեկավար Գագիկ Խաչատրյանը: Նրա խոսքերով, ավելի վաղ պետությունը նույն գումարով կարող էր ապահովել ինսուլինի կարիք զգացողների 50%-ին: Գ. Խաչատրյանը նշեց, որ գործակալությանն ավելի վաղ մեղադրում էին նրանում, որ այն եգիպտական ընկերությունից ձեռք է բերել անորակ եւ էժան ինսուլին, որի օգտագործումը հակացուցված է: Մեկնաբանելով իրադրությունը, նա նշեց, որ Հայաստանում գրանցված ապրանքն իրավունք ունի այլ ապրանքների հետ մասնակցել ցանկացած մրցույթի: Ինչպես հայտնեց Գ. Խաչատրյանը, մինչ այդ շուկայում գործում էին ինսուլինի երկու արտադրող՝ ամերիկյան Eli Lille եւ դանիական «Նովո Նորդիսկ Ա/Ս» ընկերությունները: Մրցույթի անցկացումից եւ երրորդ ընկերության ի հայտ գալուց հետո ինսուլինի գինն իջավ ավելի քան երկու անգամ՝ 22-23 դոլարից հասնելով 9.7-ի: Խաչատրյանի խոսքերով, ՀՀ Առողջապահության նախարարությունն անցյալ տարի գնել է 2 մլրդ դրամի ապրանք՝ դեղորայք, բժշկական սարքավորում, վառելիք, գրենական պիտույքներ եւ այլն:
Արմինֆո