Առաջիկա օրերին կմեկնարկի «Գարնանային սպասվող հեղեղների անվտանգ անցկացման նպատակով գետահուների, հեղեղատարների մաքրման ու ափերի ամրացման» ծրագիր, որի իրականացման համար կառավարությունը հատկացրել է 300 մլն դրամ: Կմաքրվեն եւ կվերականգնվեն մի շարք գետերի հուներն ու ափամերձ տարածքները: Կամրացվեն նաեւ վերոնշյալ գետերի ափերի հողաթմբերն ու կհիմնվեն նորերը:
Ծրագրի շրջանակներում կմաքրվեն նաեւ Ծաղկահովիտ, Լուսագյուղ, Արաքս, Շիրակամուտ, Մեղրի, Բագրատաշեն համայնքների հեղեղատարները, Հրազդան գետի 20 կմ երկարությամբ հիդրոտեխնիկական կառույցները: Տարբեր կապալառու կազմակերպությունների ուժերով բերված համապատասխան տեխնիկայով կմաքրվի նաեւ Աղստեւի հունը (Իջեւան ՀԷԿ-ի գլխամասային կառույցից ներքեւ): Աշխատանքները կավարտվեն մարտի վերջին: