Նախօրեին Թուրքիայի խորհրդարանը մերժել է երկրի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի եւ ներքին գործերի նախարար Աբդուլքադիր Աքսուի դեմ քննություն սկսելու առաջարկը, որը ներկայացրել էր գլխավոր ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցությունը:
Հանրապետական-ժողովրդական կուսակցությունն Էրդողանին եւ Աքսուին մեղադրում է իրենց պարտականությունների մեջ թերանալու համար՝ մի շարք փաստերի, այդ թվում Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի եւ կաթոլիկ հոգեւորական Անդրեա Սանտորոյի սպանությունների, Պետական խորհրդի վրա հարձակման առնչությամբ: Առաջարկը խորհրդարանի նախագահությանն էր ներկայացվել փետրվարի 15-ին: Փետրվարի 13-ին Թուրքիայի խորհրդարանը մերժել էր ներքին գործերի նախարար Աքսուին անվստահություն հայտնելու՝ աջ-կենտրոնամետ «Հայրենիք» կուսակցության առաջարկը: